Արեւելյան Ղութան լիովին անցել Է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո

Armenpress 10:01, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում Էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության պատմության մեջ: Դումա քաղաքի շենքի վրա կանգնեցված պետական դրոշը նշանավորեց վերահսկողությունն այդ բնակավայրի, հետեւաբար՝ ամբողջ Արեւելյան Ղութայի նկատմամբ»,- հայտարարել Է նա: Նա հավելել Է, որ զինյալներից ազատագրված քաղաքում աշխատանաքի են ձեռնամուխ եղել Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am