Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում  

Armenpress 09:07, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Ռուսաստանը ներկայացնող Ալինա Կաշլինսկայայի հետ: Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Կուրսովան: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:

4-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 3 միավոր ունի և առաջատարից հետ է մեկ միավորով:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am