Պատրաստվի՛ր, Ռուսաստան. Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին

Armenpress 15:51, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը խոստանում Է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք Է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում Է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,-ապրիլի 11-ին գրել Է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պենտագոնն անհանգստացած Է Սիրիայի դեմ պլանավորվող հարվածներից ռուսաստանցիների զոհվելու հնարավորությունից, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am