Ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը պարտվեց Իրանի հավաքականին  

Armenpress 14:20, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց Իրանի ընտրանուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, շարունակվում է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ14-1 հավաքականը հանդիպեց Իրանի Մ14 ընտրանու հետ և պարտվեց 0:6 հաշվով:

Հայաստանի Մ14-1 հավաքականը դաշտ դուրս եկավ հետևյալ կազմով. 1. Վազգեն Մարտիրոսյան, 23. Սարգիս Սողոմոնյան, 21. Արմեն Սարգսյան, 8. Արմեն Ադամյան, 2. Վանիկ Պետրոսյան, 10. Կարեն Դավթյան, 13. Սուրեն Ապրեսյան, 16. Վրեժ Մկրտչյան, 3. Էրիկ Հակոբյան, 9. Լևոն Պետրոսյան, 11. Էրիկ Ամիրխանյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am