Երևանում տղամարդը դանակահարել է 15-ամյա երեխայի

Armenpress 12:20, 11 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 1-ին զանգահարել է մի  տղամարդ և  հայտնել, որ Մանկական այգում(նախկինում՝ Կիրովի անվան) մի երիտասարդ դանակով երեխայի է հարվածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ահազանգից րոպեներ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել , որ բուժօգնության  է տեղափոխվել 15-ամյա մի տղա` դանակահարված:

 Պարեկային ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանական բաժին բերման ենթարկել 35-ամյա Արգամ Հովհաննիսյանին: Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչը խոստովանական բացատրություն է տվել:

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am