Յուլյա Սկրիպալին դուրս են գրում հիվանդանոցից. Sky News

Armenpress 11:43, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ինչպես ենթադրվում Է, դուրս են գրում հիվանդանոցից: Այդ մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով, Յուլյային «պետք Է դուրս գրեին» ապրիլի 9-ին, բայց աղբյուրները չկարողացան հաստատել՝ արդյոք նրան իրոք դուրս են գրել: Սպասվում Է, որ այսօր Սկրիպալի բուժող բժիշկները հանդես կգան հայտարարությամբ:

BBC-ի տվյալներով՝ Յուլյային դուրս են գրել նախօրյակին եւ տեղափոխել անվտանգ վայր:

Նշվում Է, որ նրա հայրը դեռեւս մնում Է հիվանդանոցում, բայց նրա վիճակը «արագորեն լավանում Է»: Դրա հետ մեկտեղ հիվանդանոցի ներկայացուցիչները ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ Յուլյա Սկրիպալի վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am