Air France-ի աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել

Armenpress 11:33, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 10-ին ձեռնամուխ են եղել երկօրյա գործադուլի անցկացմանը, որը հերթականն Է գործադուլների այն մեծ շարքում, որոնք սկսվել են դեռ անցյալ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը: Գործադուլն անցկացվում Է 11 արհմիությունների կոչով, որոնք ներկայացված են ձեռնարկությունում: Դրան մասնակցում են բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ թռիչքային անձնակազմից մինչեւ գրասենյակային աշխատողներ: Աշխատավորները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 6 տոկոսով, սակայն Ֆրանսիայի գլխավոր ավիափոխադրողի տնօրենությունը համաձայն Է աշխատավարձի միայն 1 տոկոսով բարձրացմանը եւ օդաչուների պարգեւավճարների որոշակի ավելացմանը՝ անձնական ցուցանիշների հաշվառմամբ:

Ինչպես ապրիլի 10-ին ընդգծել Է ընկերությունը, այս տարի, սկսած փետրվարի կեսից, անցկացված գործադուլների նախորդ յոթ օրերն արդեն «170 մլն եվրոյի վնաս են հասցրել իրեն»: Արհմիությունները նախազգուշացրել են, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, իրենք համանման երկօրյա գործադուլները կշարունակեն ապրիլի 17-18-ին եւ ապրիլի 23-24-ին:

Ներկայիս գործադուլի ընթացքում ընդհանուր առմամբ կչեղարկվի չվերթների մոտավորապես քառորդ մասը: Air France-ը հայտնել Է, որ մտադիր Է ապահովել հեռավոր չվերթների առնվազն 65 տոկոսը եւ միջինմայրուղային ու մերձավոր չվերթների 80 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am