Apple-ը վառ կարմիր iPhone Է ներկայացրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակցիայի շրջանակներում

Armenpress 10:42, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն ապրիլի 9-ին ներկայացրել Է նորույթներ՝ վառ կարմիր գույնի iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը Product Red բարեգործական արշավի շրջանակներում, որը միտված Է փողի հանգանակությանը մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժման համար: Նորույթի պատվերը կարելի կլինի ձեւակերպել արդեն ապրիլին 10-ին, ինչի մասին հայտնել Է սմարթֆոններ արտադրողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթը պատրաստված Է վառ կարմիր ալյումինե կորպուսով՝ սմարթֆոնի առջեւի պանելի սեւ ապակյա մակերեւույթով: Նոր հեռախոսի նախապատվերը կարելի կլինի տալ արդեն ապրիլի 10-ին: 699 դոլար մեկնարկային գնով 64GB հիշողության ծավալով նորույթներն առցանց եւ խանութներում վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում եւ Մեծ Բրիտանիայում արդեն ապրիլի 13-ին: Ռուսաստանում եւ մի շարք այլ երկրներում դրանք կստացվեն ավելի ուշ՝ ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am