ԱՄՆ-ը պատրաստվում Է հարված հասցնել Սիրիային

Armenpress 09:57, 10 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային Էսկադրային ականակիր Է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված Էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին անցկացրել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել Է ուժի հնարավոր կիրառումը Դամասկոսի նկատմամբ, որին Վաշինգտոնը պատասխանատու Է համարում Դումայում իրականացված քիմիական գրոհի համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը երկրի զորահրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել Է, որ Վաշինգտոնը ռազմական գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհի կապակցությամբ: Թրամփի խոսքով՝ որոշումը կընդունվի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում:

«Դուք կլսեք այդ որոշման մասին,- ասել Է նա լրագրողներին:- Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի չարագործություններ, որոնք մենք տեսանք, մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այս աշխարհում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am