ԱՄԷ բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ է հղել Արմեն Սարգսյանին

Armenpress 19:38, 9 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից, շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am