Մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը  

Armenpress 11:21, 9 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Մարիա Գևորգյանը պարտություն է կրել:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am