Արոնյանի վերջին մրցակիցը Բլուբաումն է  

Armenpress 11:11, 9 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի վերջին մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում կլինի Մաթիաս Բլուբաումը:

Այս տուրում մյուս զույգերն են. Յիֆան-Նայդիչ, Վիտյուգով-Կարուանա, Անանդ-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Մայեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 5,5 միավոր: Կարլսենը և Վիտյուգովն ունեն 5-ական միավոր: Արոնյանը և Լագրավը 4,5 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am