Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն

Armenpress 16:37, 7 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արցախի ՄԻՊ գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։  Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am