Դերասան Ռասել Քրոուն կազմակերպել է «Բաժանման արվեստ» աճուրդ

Armenpress 16:03, 7 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ռասել Քրոուն իր ծննդյան 53-րդ և ամուսնության 15-րդ ամյակին որոշել է ազատվել շատ իրերից և կազմակերպել է «Բաժանման արվեստ» աճուրդը (դերասանը երգչուհի Դանիելա Սպենսերից բաժանվել է 2012-ին): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

 Աճուրդը՝ ապրանքներից այս տեսակ բաժանումը, նա անցկացնում է Սիդնեյում: 

Աճուրդին ներկայացված են զենք՝ «Գլադիատոր» ֆիլմից, կիթառներ «Վարպետը և հրամանատարը» ֆիլմից և իր նեոնացիստական կոշիկները «Ռոմպեր Ստոմպեր» ֆիլմից: Վաճառքից ակնկալում է ստանալ մոտ 2.3 մլն դոլար:

«Գլադիատոր»-ի  իրերը՝ հռոմեական կառքը, զրահը և իրենց չափերով մեծ ձիուն գերազանցող ձիերը կարող են մեծ իրարանցում ստեղծել: Բայց ամենամեծ գները կարող են լինել «Վարպետը և հրամանատարը» ֆիլմի իրերի համար: Շատ բարձր գին կարող է ունենալ, օրինակ, Ջոնի Քեշի 1986-ի Գրեմիի մրցանակը:

Ներկայացված են նաև Ավստրալիայի նշանավոր արվեստագետների կարևոր գեղանկարներ՝ ներառյալ Սիդնի Նոլանի և Մարգետ Օլիի ստեղծագործությունները: Ավելի ցածր գին ունեցող իրերից են «State of Play» ֆիլմից շարֆը և մի զույգ կոշիկ:

Ներկայացված է շուրջ 227 իր:

Ռասել Քրոուն Նոր Զելանդիայում ծնված ավստրալացի դերասան է: Առավել հայտնի է դարձել «Գլադիատոր», «Բանականության խաղեր», «Գնացք դեպի Յումա»  և «Գանգստեր» ֆիլմերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am