Էնրիկե Իգլեսիասի մասնակցությամբ նոր տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում  մեկ միլիոն դիտում է հավաքել

Armenpress 14:37, 7 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնրիկե Իգլեսիասի և կուբացի երգիչ Դեսեմեր Բուենոյի «Nos fuimos lejos»` «Մենք հեռու ենք գնացել» տեսահոլովակը YouTube-ում մեկ միլիոն դիտում  է հավաքել:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Կուբայի Prensa Latina գործակալությունը: Տեսահոլովակը նկարահանվել է Լաս Վեգասում: «Ես այս երգը հորինել եմ հայտնի կոմպոզիտոր Խորխե Լուիս Պիլոտոյի հետ: Էնրիկե Իգլեսիասը երկրորդն էր, ով լսել է ստեղծագործությունը: Այն նրան այնքան է դուր եկել, որ նա որոշեց միանալ մեր թիմին»,-ասաց Բուենոն: Նրա խոսքով` երգն իրենից ռոմանտիկ սիրո խոստովանություն է ներկայացնում:

Այս տեսահոլովակը երգիչների համատեղ արդեն չորրորդ գործն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am