Մեծ Բրիտանիայում ուժի մեջ Է մտնում «շաքարի հարկը»

Armenpress 12:28, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ապրիլի 6-ին գործողության մեջ Է մտնում այսպես կոչված «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողների համար, որոնք գերազանցում են արտադրանքի մեջ շաքարի պարունակության նորման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրիտանիայի իշխանություններն այսպիսով ցանկանում են կրճատել չափազանց քաղցր ըմպելիքների թողարկումը, որոնք հանգեցնում են ճարպակալման, առաջին հերթին երեխաների մոտ:

Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի հաշվով 5 գրամից ավելի շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներից: Այն դեպքում, եթե ըմպելիքը պարունակում Է 8 տոկոսից ավելի շաքար, կգանձվի հարկի բարձր գումար: Ըստ որում հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար: Հավաքված միջոցները պլանավորվում Է ուղղորդել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am