Թրամփը ելույթի ժամանակ դեն Է նետել ճառի մի թերթիկը

Armenpress 10:43, 6 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն Է նետել պատրաստված ճառի մի Էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ: Համապատասխան տեսագրությունը հրապարակված Է YouTube-ի Live on-air News ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գիտեք, այստեղ պետք Է լինեին իմ դիտարկումները, դա կտեւեր մոտ երկու րոպե, բայց սատանան դրա հետ»,-ասել Է Թրամփը՝ օդ նետելով թղթի թերթիկը: Ըստ որում ԱՄՆ-ի ղեկավարն անմիջապես բացատրել Է իր արարքը:

«Դա փոքր-ինչ ձանձրալի կլիներ»,- նշել Է նա՝ շարունակելով ելույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am