ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Սիրիայում պահպանել ռազմական ներկայությունը

Armenpress 17:36, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան վարչակազմը որոշում Է ընդունել Սիրիայում պահպանել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին մի խումբ լրագրողների, որոնց թվում եղել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:

Նա ճշտել Է, որ այդ որոշումը կայացվել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 3-ի նիստում, որն անցել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Քոութսը հրաժարվել Է պարզաբանել, թե որն Է ընդունված որոշման բովանդակությունը: «Շուտով հայտարարություն Է հրապարակվելու ընդունված որոշման մասին»,- ասել Է նա եւ հավելել, որ հայտարարությունը կտարածի Սպիտակ տունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am