Մխիթարյանի գոլը դարձավ «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույնը

Armenpress 16:34, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 63 տոկոսը: Ամսվա լավագույն գոլի համար Մխիթարյանի հետ պայքարում էին նաև Աարոն Ռեմսին («Միլան»-«Արսենալ») և Պիեռ Էմերիկ-Օբամեյանգը («Արսենալ»-«Ուոթֆորդ»): 

Հայ կիսապաշտպանը ճանաչվել է նաև մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am