Բաքվի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկ է պայթել

Armenpress 12:16, 4 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Տեղեկության համաձայն` պայթյունի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է:

 Ադրբեջանական haqqin.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվի կենտրոնում գործող գունավոր մետաղի ընդունման մեկ այլ կետի պահեստում է գտնվում մի քանի տոննա չպայթած ռազմամթերք, որն իրենից ուղղակի վտանգ է ներկայացնում, քանի որ չի պահվում անվտանգության ոչ մի կանոն և այդ ռազմամթերքն ուղղակի լցված է բաց երկնքի տակ: Գործակալությունը տեղեկացնում է, որ անհասկանալի հանգամանքներում մետաղի ընդունման կետում հայտնված մեծաքանակ արկերն ու ռումբերը պետք է անհապաղ ոչնչացվեն պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների վերահսկողությամբ, սակայն դեռևս ոչինչ չի արվում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am