Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է Ռուբեն Վարդանյանի և Նարեկ Հախնազարյանի հետ

Armenpress 14:00, 3 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթրիքին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկա է եղել նաև Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am