«Փյունիկ»-ը պարտվեց Գյումրիում

Armenpress 17:17, 31 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Փյունիկ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիներին հաջողվեց 2 անպատասխան գնդակ ուղարկել «Փյունիկ»-ի դարպասը: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկան` Վարդան Բակալյանը և Մուսա Բակայոկոն:

Առաջնության մյուս խաղերը կկայանան ապրիլի 1-ին: «Ալաշկերտ»-ը կմրցի «Գանձասար-Կապան»-ի, իսկ «Բանանց»-ը` «Արարատ»-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am