Ռուսաստանն արտաքսում է մի շարք եվրոպական երկրների դիվանագետների

Armenpress 17:42, 30 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արտաքսում Է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների: Այսպես, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս որոշումն ընդունվել Է որպես ռուս դիվանագետների արտաքսման պատասխան միջոց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանն արտաքսում Է Իտալիայի՝ երկու, Լեհաստանի՝ չորս դիվանագետների, ինչպես նաեւ Չեխիայի՝ երեք, Ֆինլանդիայի՝ մեկ, Նիդեռլանդների՝ երկու, Լատվիայի՝ մեկ, Լիտվայի՝ երեք, Շվեդիայի՝ մեկ դիվանագետի, ինչպես նաեւ Էստոնիայի ռազմական կցորդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am