Հնդկական բինզեսը հասել է Ստեփանակերտ

Armenpress 19:39, 29 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոց, 10 հասցեում մարտի 28-ին բացվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, որը տևելու է մինչև ապրիլի 8-ը:

Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ Աման Խանն ասել է,  որ ներկայացված 12 տաղավարներում վաճառվում են   հնդկական տարբեր ապրանքներ՝ համեմունքներ, արդ ու զարդ, հարդարանքի պարագաներ, հագուստ, կահույք, հնդիկ վարպետների ձեռքի աշխատանքներ և այլն:

Ըստ Աման Խանի՝ ցուցահանդես-վաճառքին մասնակցող 12 գործատուները գոհ են հնդկական ապրանքների  նկատմամբ արցախցիների հետաքրքրությունից:

Նա  նշել  է, որ  տոնավաճառի վերջում կազմակերպվելու է վիճակահանություն, որի  ընթացքում խաղարկվելու են  կենցաղային տեխնիկա և այլ ապրանքներ:

Հնդիկ գործարար Վիգեյ Գոելն էլ ասել է, որ ինքը երկրորդ անգամ է Ստեփանակերտում մասնակցում հնդկական  ցուցահանդես-վաճառքի:

Նա ընդգծել է, որ արցախցիներն առանձնապես հետաքրքրված են ձեռքի աշխատանքներով:

«Ինձ  համար   հետաքրքիր  ու  հաճելի  է  շփումն   արցախցիների  հետ: Մեր    2   ժողովուրդների  միջև ես շատ առումներով  եմ    նմանություններ նկատել»,- ասել  է    հնդիկ  գործարարը:

Գնորդների  հետ   զրույցից    էլ    պարզ  դարձավ, որ   իրենք   գոհ  են  հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am