Վրաստանն արտաքսում Է ռուս դիվանագետի

Armenpress 15:45, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է ռուս դիվանագետներից մեկին երկրից արտաքսելու որոշման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ արեւմտյան մի շարք երկրներ Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու որոշում Էին ընդունել Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին թունավորելու կապակցությամբ, որն աշխատում Էր բրիտանական հատուկ ծառայությունների օգտին:

«Նախարարությունը համերաշխություն Է հայտնում Միացյալ Թագավորությանը ու նշված հարցի կապակցությամբ միջազգային հանրակցության դիրքորոշմանը եւ, համապատասխանաբար, «անցանկալի անձ» Է հայտարարում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության շահերի բաժանմունքի աշխատակցին եւ պահանջում Է, որ նա Վրաստանը լքի յոթնօրյա ժամկետում»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Ռուսաստանցի դիվանագետի անունը չի նշվում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am