«HALO Trust»-ը ճշգրտել է Արցախում ականի պայթյունի հստակ վայրը

Armenpress 12:53, 29 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «HALO Trust» կազմակերպությունը հաստատում է, որ մարտի 29-ի առավոտյան Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով մահացել են կազմակերպության երեք աշխատակիցներ, իսկ երկուսը՝ վիրավորվել։  Այս մասին ասվում է կազմակերպության կողմից «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ:

«Նշված ժամանակահատվածում կազմակերպության աշխատակիցները գտնվում էին մեքենայում՝ իրականացնելով զննման աշխատանքներ։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ «HALO Trust» կազմակերպությունը ներկայումս իրազեկում է զոհվածների ընտանիքներին։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի միայն ընտանիքներին իրազեկելուց հետո»,- ասվում է հայտարարության տեքստում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am