Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Armenpress 10:39, 28 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ:

Մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am