ՀՀ Նախագահը Երևանի ընդհանուր իրավասության դատավորների է նշանակել

Armenpress 13:19, 27 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է հրամանագիր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարա¬դատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2. Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am