«Գանձասար-Կապան»-ը խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ

Armenpress 16:45, 26 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան»-ը խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:

«Գանձասար-Կապան»-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Կապանյան ակումբը Հայաստանի ընթացիկ առաջնությունում 28 միավորով երկրորդ հորիզոնականը կիսում է «Շիրակ»-ի հետ:

Կարեն Բարսեղյանն ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել ընթացիկ մրցաշրջանի սկզբից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am