Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվել են բնակչին պատկանող ԳԱԶ-53 բեռնատարը և մոտ 400 հակ անասնակեր

Armenpress 13:01, 25 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 12:31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 02:22-ին:

Այրվել է Ս. Հ.-ին պատկանող ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը և մոտ 400 հակ անասնակեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am