Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավորով են հետ մնում Եվրոպայի առաջնության առաջատարներից

Armenpress 00:50, 25 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ,  25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացնող մարզիկներից հաղթանակ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Վահե Դանիելյանը: Ոչ-ոքի գրանցեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և այլոք:

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյան ունի 5 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Նույնքան միավոր ունի նաև Գաբրիել Սարգյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am