Բելառուսի հավաքականի դարպասապահը Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների խաղամակարդակի տարբերությունը զգալի է համարում

Armenpress 17:21, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գուտորը համեմատական է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվում Ադրբեջանի հավաքականի նկատմամբ 0-1 հաշվով տարած հաղթանակից հետո Բելառուսի հավաքականի դարպասապահն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղամակարդակների տարբերությունը զգալի է՝ առավելությունը տալով Հայաստանի ընտրանուն:

«Հայաստանն ու Ադրբեջանը անհամեմատելի են, ինչի վկայությունը գրանցված հաշիվներն են: Հայերը արագ և սուր էին գործում, իսկ ադրբեջանցիներին հաջողվում էր միայն գնդակ պահել»,- ասել է Գուտորը:

Անցած տարի նոյեմբերին Բելառուսի հավաքականը Երևանում 4-1 հաշվով պարտվել էր Հայաստանի ազգային թիմին: Մարտի 23-ին Բելառուսի ազգային հավաքականը Բաքվում 1-0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am