Արևմուտքի պատժամիջոցները չեն խանգարում ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին. Պեսկով

Armenpress 16:52, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները չեն խանգարի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Միր-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, Ռուսաստանի պատժամիջոցների փոխանակումն այլ երկրների հետ ունենում են ազդեցություն ինտեգրացիոն գործընթացների վրա, բայց դրանք չեն կարող ունենալ որոշիչ ազդեցություն բացասական իմաստով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ արձանագրվում է դրական դինամիկա առաջին հերթին

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am