Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ

Armenpress 09:32, 24 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել «Ժիլինա»-ի երկրորդ թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի երիտասարդական առաջնության 21-րդ տուրում «Ժիլինա-2»-ը արտագնա խաղում հաղթել է խոշոր՝ 4:0 հաշվով:

Հայաստան ֆուտբոլի երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը եղել  է թիմի մեկնարկային կազմում և խփել է թիմի երկրորդ գոլը:

Այս տուրից հետո «Ժիլինա»-ն երրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am