Մաքսանենգ ճանապարհով Վրաստան մեծ քանակությամբ ոսկի տեղափոխող ադրբեջանցի է ձերբակալվել  

Armenpress 13:43, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է Թուրքիայից անօրինական ճանապարհով Վրաստան տեղափոխել 40 կիլոգրամ արծաթյա և ոսկյա զարդեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցու մեքենայի թաքստոցից առգրավվել են 36 կիլոգրամ ոսկյա, և 4 կիլոգրամ արծաթյա զարդեր:

Վրաստանի պատկան մարմինների փոխանցմամբ` ոսկյա զարդերի ընդհանուր արժեքը գնահատվել է 821,2 հազար դոլար, արծաթյա զարդերինը` 8 հազար դոլար:

Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am