Կրետե կղզին «կարմրել Է»

Armenpress 11:27, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկյան փոշին պատել Է Հունաստանի Կրետե կղզին, երկինքը նարնջակարմիր գույն Է ստացել: Բնակիչներն ստիպված են դիմակներ հագնել փողոց դուրս գալու համար կամ Էլ ընդհանրապես մնալ տներում, հաղորդել Է Greek Reporter-ը:

Տեսագրությունը հրապարակել Է ՆՏՎ-ն իր Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եղանակային պայմանների պատճառով Կրետեն սկսել Է ավելի շատ նմանվել Մարսին, քան միջերկրածովյան կղզու»,- նշում Է հրատարակությունը: Սաստիկ քամին դժվարացրել Է արտակարգ ծառայությունների աշխատանքը, քանի որ մեծացել Է շոգի պատճառով սկսված անտառային հրդեհների քանակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am