ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 11:00, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:

Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար:

Օրակարգում ներառված են այնպիսի կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, ինչպիսիք են «Կառավարության կառուցվածքի և գործունեության», «Քաղաքացիական ծառայության մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» և այլ օրենքի նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am