Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Armenpress 10:02, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նևշեհիր բնակավայրի մոտ թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ կործանման հետևանքով օդաչուն մահացել է:

Թե որն է ինքնաթիռի կործանման պատճառը, այս պահին հայտնի չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am