ԵՄ-ն որոշեց Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին

Armenpress 09:52, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության գագաթնաժողովում որոշում Է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի լույս 23-ի գիշերը հայտնել Է Միության մամուլի ծառայությունը: «Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց»,- մեջբերում Է մամուլի ծառայությունը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենի հայտարարությունը:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի խոսքով, որին վկայակոչում Է Associated Press գործակալությունը, «ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանը կոնսուլտացիաների համար հետ Է կանչվում Բրյուսել» Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով: Ռուսաստանում Եվրամիության դեսպանությունը ներկայում գլխավորում Է գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը:

Ավելի վաղ Եվրամիության ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում պատշպանել են Ռուսաստանի հասցեին Մեծ Բրիտանիայի առաջադրած մեղադրանքները ԳՀՎ-ի նախկին սպայի եւ նրա դստեր թունավորման կապակցույթամբ: «Շատ հավանական Է, որ Ռուսաստանի Դաշնությունն Է պատասխանատվություն կրում, եւ որ ճշմարտանման այլընտրական բացատրություն չկա»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am