Հովհաննիսյանը և Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից հետ են կես միավորով

Armenpress 08:52, 23 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավորով են հետ մնում շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը և այլք կիսեցին միավորը:

Այս տուրից հետո Հովհաննիսյանը և Մարտիրոսյանն ունեն 4,5 միավոր և առաջատարներից հետ են կես միավորով: Առաջատարները 7-ն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am