ԱՄՆ-ում Թրամփի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության ապացույցներ չեն գտել

Armenpress 21:26, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել: «Վկաներից հարցաքննված որևէ մեկն ուղիղ հարցին չի ներկայացրել Թրամփի շտաբի ու Ռուսաստանի կառավարության միջև պայմանավորվածության կամ համակարգման ապացույց»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասված է փաստաթղթում:

Նաև կոմիտեն ավելացրել է, որ Թրամփի հետ կապված անձանց, այդ թվում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպումները ռուսաստանցի չինովնիկների, մասնավորապես, ԱՄՆ-ում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ համաձայնության, համակարգման կամ պայմանավորվածության որևէ նշան ցույց չեն տվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am