Բրիտանական խորհուրդը հայտարարեց Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին

Armenpress 17:42, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհուրդը հայտնել Է պլանավորված բոլոր միջոցառումները չեղարկելու եւ իր գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 22-ին հաղորդվում Է խորհրդի կայքում:

«Բրիտանական խորհրդին կարգադրված Է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը համապատասխան: Ուստի մենք չեղարկել ենք պլանավորված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ափսոսում ենք դրա համար եւ շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,-ասված Է խորհրդի հայտարարության մեջ:

Մարտի 17-ին, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից հայտարարված միջոցների, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Մոսկվան պերսոնա նոն գրատա Է հայտարարել եւ մեկ շաբաթվա ժամկետում արտաքսում Է 23 բրիտանիացի դիվանագետների, փակում Է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնում Է Բրիտանական խորհրդի գործունեությունը ՌԴ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am