Սխալմամբ 31 տարի բանտ նստած ամերիկացին միլիոնատեր Է դարձել

Armenpress 17:30, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացին, որը սխալմամբ 31 տարի բանտ Է նստել, ստացել Է 1 մլն դոլարի փոխհատուցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox 17 նորությունների պորտալը: Թեննեսիի նահանգի բնակիչ Լոուրենս Մաքքինիին 2009 թվականին ազատ Էին արձակել, քանի որ նրա գործով նոր հանցանշաններ Էին հայտնվել:

61 տարեկան տղամարդու վրայից հանել են բռնաբարության եւ կոտրանքի միջոցով գողություն անելու մեղադրանքները եւ որպես փոխհատուցում վճարել 75 դոլար: «Կառավարությունը խլեց իմ քսան, երեսուն եւ նույնիսկ քառասուն տարիները: Ես իմ կյանքը դասավորելու ոչ մի հնարավորություն չեմ ունեցել»,-գանգատվել Է Մաքքինին: Նա հնարավորություն Է ստացել փոխհատուցման ավելացում պահանջել միայն ութ տարի անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ նահանգի նահանգապետը վերականգնել Է նրա իրավունքները:

Նահանգի բողոքների քննման հանձնաժողովը մարտի 21-ին պարտավորվել Է 1 մլն դոլարի չափով առավելագույն փոխհատուցում վճարել, որը նախատեսված Է սխալմամբ բանտարկվելու դեպքում: Մաքքինիին անմիջապես կվճարեն 353 հազար դոլար, որպեսզի նա կարողանա վճարել փաստաբանի ծառայությունների դիմաց եւ մարի պարտքերը, իսկ մնացած 647 հազարը կբաժանեն 3350 դոլարի չափով ամսական վճարումների համար: Պետությունը երաշխավորում Է վճարումներն ապահովել առնվազն տասը տարվա ընթացքում, նրա մահվան դեպքում փողը կվճարեն կնոջն ու ժառանգներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am