Լեհաստանը հայտարարել Է, որ պատրաստ չԷ մտնել եվրոգոտի

Armenpress 16:09, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը դեռեւս պատրաստ չԷ մտնել եվրոգոտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Նախեւառաջ հարկավոր Է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այնքան ակնհայտ են եվրոգոտու շրջանակներում»,-ասել Է Մորավեցկին:

Լեհաստանի վարչապետի խոսքով՝ լեհական տնտեսության կառուցվածքը տարբերվում Է «Արեւմտյան Եվրոպայի գերակշռող երկրների կառուցվածքից»: «Մեր տնտեսությունները դեռեւս պատրաստ չեն: Մենք դեռեւս չենք հասել այդ պահին»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am