Սլովակիայի նախագահը հանրապետության վարչապետ նշանակեց Պետեր Պելեգրինին

Armenpress 14:16, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան մարտի 22-ին հանրապետության վարչապետ Է նշանակել սոցիալ-դեմոկրատ Պետեր Պելեգրինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կիսկան Պելեգրինին Է հանձնել նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը: Այնուհետեւ սկսվել Է նրա կաբինետի անդամների նշանակման արարողությունը:

Գործադիր իշխանության նոր մարմինը նշանակումից հետո 30 օրվա ընթացքում պետք Է ծրագրային հայտարարություն ներկայացնի Սլովակիայի Ազգային խորհրդին (խորհրդարանին) եւ ստանա նրա վստահությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am