«Ռոստեխը» եւ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը բաժնեմաս են գնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի նախագծում. «Վեդոմոստի»

Armenpress 12:12, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌՏ-բիզնեսի զարգացում»-ը («Ռոստեխ» պետական կորպորացիայի դուստր կառույցը) եւ Ռուբեն Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը բաժնեմաս են գնել NtechLab-ում՝ դեմքերի ճանաչման ռուսական մշակողի ձեռնարկությունում: Այս մասին «Վեդոմոստի» թերթին հայտնել են ընկերությունների ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռոստեխի» ներկայացուցչի խոսքով՝ դուստր կառույցը դարձել Է NtechLab-ի 12,5 տոկոսի սեփականատերն իր Yota Holding Ltd. «դստեր» միջոցով:

New Dimension Fund Variable Capital Investment-ը ձեռք Է բերել տեխնոլոգիական ընկերության 25 տոկոսը:  Կատարված գործարքների գումարը չեն հայտնում:

NtechLab-ը Ռուսաստանի ստարտապ-ընկերություն Է, որը 2015 թվականին հիմնել են ծրագրավորող Արտյոմ Կուխարենկոն եւ գործարար Ալեքսանդր Կաբակովը: Ստարտապը մասնագիտացած Է առաջավոր մեթոդներով դեմքերի ճանաչման ալգորիթմների ստեղծման համար ինքնուսուցվող նեյրոնային ցանցի բնագավառում: NtechLab-ի տեխնոլոգիաների ներդրման փորձնական նախագծերը գործարկվել են ամբողջ աշխարհի, ներառյալ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի մոտավորապես 100 ընկերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am