Դեղերը դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Armenpress 11:15, 22 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի խորհրդարանում դեղերը դեղատոմսով ձեռք բերելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները նախաձեռնել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը։

«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաեւ դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները տեղի կունենան մարտի 26-ին ժամը 12։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am