Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Լիտվայի նախագահին Պուտինին չշնորհավորելու համար

Armenpress 21:30, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Վալենտինաս Մազուրոնիսը հայտարարել է, որ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն սխալ է թույլ տվել՝ չշնորհավորելով Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին Մազուրոնիսն ասել է, որ շնորհավորանքը քաղաքավարության ժեստ է, որը պետք է ցույց տալ նույնիսկ այն դեպքում, եթե ռուսական գործող իշխանությունների քաղաքականությունն ու գործողությունները դուր չեն գալիս: 

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ թույլ տրված սխալը Լիտվային ձեռնտու չէ: «Պետք է և անհրաժեշտ է ունենալ սեփական կարծիք, բայց նա Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից վերընտրված նախագահ է: Ռուսաստանը կա և կլինի մեր հարևանը: Սխալ էր քաղաքավարության ժեստ չանելը: Միգուցե, մենք չե՞նք ճանաչում Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Բայց շնորհավորել են մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ղեկավարները, իսկ մենք հերթական անգամ մեզ

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am