Թուրքմենական գազի գինը մեզ համար մրցունակ չէ. Աշոտ Մանուկյանը՝ Թուրքմենստանից գազ ներկրելու մասին

Armenpress 15:26, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշում է, որ Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու վերաբերյալ քննարկումները միշտ էլ եղել են, և այսօր էլ կան նման քննարկումներ: Նախարարը, սակայն, արձանագրում է, որ այս պահին այդ հարցում որևէ տեղաշարժ չկա:

«Տեղաշարժ չկա, որովհետև մեզ առաջարկվող գները մրցունակ չեն մեր կողմից ստացվող գազի գնի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե, փաստորեն, կարելի է ֆիքսել, որ Ռուսաստանից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է, և դրանից ավելի մրցունակ առաջարկ Հայաստանը չի ստացել: «Այո, պարոն Շարմազանով, շատ ճիշտ հասկացաք»,- արձագանքեց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am