Գիտնականները պարզել են՝ ինչպես կանխել վաղաժամ ծերացումը

Armenpress 15:10, 21 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գիտնականներն ուսումնասիրել են Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշով երեխաների բջիջների աշխատանքի մեխանիզմը, որի դեպքում տեղի Է ունենում մաշկի եւ ներքին օրգանների վաղաժամ ծերացում: Այս մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է EurekAlert-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Սենտ Լուիսի համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ ծերացման դեպքում խախտվում Է բջիջների տրոհման գործընթացը եւ իմունային համակարգի աշխատանքը: Սակայն այդ գործընթացը կարելի Է հետ շրջել վիտամին D-ի օգնությամբ, որը կարող Է բարելավել բջիջի վիճակը՝ երիտասարդացնելով այն: Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշը հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն Է, որը կապված Է գենային մուտացիայի հետ եւ կարող Է դրսեւորվել երկու - երեք տարեկան երեխաների մոտ: Այն դրսեւվորվում Է մկանների ապաճմամբ, մաշկի ծերացմամբ, մազաթափությամբ եւ ոսկրային զանգվածի կորստով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am